ՀՍՀ/ԿՈՄՈ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՄՈ (Como), լիճ Ալպերի հարավային լանջին, Իտալիայի հյուսիսում, 198 մ բարձրության վրա: Երկարությունը 50 կմ է, լայնությունը՝ մինչև 4,5 կմ, մակերեսը՝ 146 կմ², առավելագույն խորությունը՝ 410 մ: Կ-ով է հոսում Ադդա գետը: Կա նավարկություն, զբաղվում են ձկնորսությամբ: Ափերին կան առողջարաններ (ամենախոշորներն են Կոմոն և Լեկոն):
