Jump to content

ՀՍՀ/ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, Կոմորյան Կղզիների Հանրապետություն, պետություն Հնդկական օվկիանոսի համանուն կղզիների վրա՝ Աֆրի-կայի և Մադագսակար կղզու միջև: Անկախություն է ստացել 1975-ի հուլիսի 6-ին: Նախկինում ֆրանսիական տիրույթ էր (Անդրծովյան տերիտորիա): Տարածությունը 2171 կմ² է, բնակչությունը՝ 318 h զ. (1975), գլխավորապես՝ անտալոատրներ (արաբների հետնորդներ), աֆրիկացի բանտուներ, մալգաշներ, արաբներ և այլք: Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տիրապետող կրոնը՝ իսլամը: Մայրաքաղաքը՝ Մորոնի: Կ. կ. ունեն հրաբխային ծագում՝ կազմված են բազալտներից: Կան գործող հրաբուխներ: Առավելագույն բարձրությունը 2560 մ է: Շրջափակված են կորալային խութերով: Կլիման արևադարձային է, շոգ և խոնավ: Բարձրադիր վայրերը ծածկված են արևադարձային անտառներով, ցածրադիր վայրերը՝ սավաննաներով ու թփուտներով: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է: Մշակում են եթերայուղատու կուլտուրաներ (արտադրությամբ առաջինը աշխարհում), բրինձ, շաքարեղեգ, վանիլին, մեխակ, դարչին, ոչ մեծ քանակությամբ սուրճ, կակաո, սիգալ, պղպեղ ևն) Զարգացած են անասնապահությունն ու ձկնորսությունը: Երկաթուղի չկա: Ավտոխճուղիների երկարությունը 750 կմ է: Մորոնիի մոտ կա միջազգային օդանավակայան: Կ. կ. արտահանում է եթերայուղատուների բնահյութ, վանիլին, մեխակ, դարչին ևն: Ներմուծում է բրինձ, շաքար, գործվածքեղեն, նավթամթերքներ, ցեմենտ, մեքենաներ ևն) Գլխավոր աոևտր. գործընկերներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն, Իտալիան, Մաղագասկարը: Դրամական միավորը Աֆրիկական ֆինանսական համագործակցության ֆրանկն է, որը է 0,02 ֆրանս. ֆրանկի: