ՀՍՀ/ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ
ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, կոմունալ տնտեսության օբյեկտների կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնող կառավարական մարմին: Կազմակերպվել է 1931-ին՝ որպես ՀՍՍՀ ժողկոմխորհին առընթեր գլխավոր վարչություն, ապա՝ ժողկոմատ (1946-ից՝ մինիստրություն): 1957-ին մինիստրությունը վերացվել է, 1960-ին՝ նորից կազմակերպվել: Ուներ (1978) 12 վարչություն և բաժին, այդ թվում՝ կոմունալ, բնակարանային տնտեսության, կապալային աշխատանքների, կապիտալ շինարարության, կոմպլեկտավորման ու սարքավորումների, վերահսկիչ-վերստուգիչ: Աորնթեր գործում են ջրմուղ-կոյուղու հանրապետական արտադրական վարչությունը՝ միջշրջանային 12 տեղամասով, «Հայկոմուննախագիծ» ինստ-ը, Երևանի մեխանիկական գործարանր, վերելակային անտեսության նորոգման ու տեխ. սպասարկման վարչությունը՝ միջշրջանային 3 տեղամասով, նյութատեխնիկական մատակարարման հանրապետական գրասենյակը: Մինիստրության համակարգում են գտնվում քաղաքային ու շրջանային ենթակայության կոմունալ 81, բնակարանային 54, նորոգման-շինարարական 33, արդ. 3 ձեռնարկություն և տնտ. կազմակերպություն, կապիտալ շինարարության 43 բաժին ու խումբ: Կոմունալ տնտեսության ժողկոմ Յ. Ցաղուբյանը (1931—35), Ս. Երգընկյանը (համատեղության կարգով՝1935-36), Ա. Անանյանը (1937), Ա. Մուրադյանը (1938), Ն. Մախմուղովը (1939), Ք. Խաչատրյանը (1939—46-ին՝ ժողկոմ, 1946-47-ին՝ մինիստր), մինիստր՝ Գ. փահլեանյանը (1947—50), Ն. Թուխիկ-յանը (1950-78, 1957—60-ին՝ տեղական տնտեսության մինիստր): 1978-ից կոմունալ տնտեսության մինիստրն է Ռ. Մինասյանը:
