ՀՍՀ/ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱ
ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱ, արտադրամիջոցների համաժողովրդական սեփականության վրա հիմնված և շահագործումից ազատ բարձր որակավորում ունեցող աշխատողների կողմից կառավարվող՝ պլանաչավլ զարգացող, համալիր ավտոմատացված և բարձրարտադրողական խոշոր մեքենական արտադրություն: Կոմունիստական հասարակարգի երկրորդ փուլին (տես կոմունիզմ) ներհատուկ հասարակական հարաբերությունների հաստատման և զարգացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական պայմանների ամբողջությունն է: Նրա կառուցման խտացված արտահայտությունը՝ արտադրողական ուժերի և դրանց հասարակական կազմակերպման ձևերի որակական առավել բարձր մակարդակի հիման վրա արտադրության հասարակական բնույթի շեշտակի բարձրացման պրոցեսն է, որը հնարավորություն է տալիս գերազանցել կապիտալիզմի պայմաններում հասարակական արտադրության արդյունավետության և, առաջին հերթին, աշխատանքի արտադրողականության մակարդակը: Կ. ն, բ-ում մարմնավորվում է առաջավոր գիտությունը, նյութականացվում են գիաատեխնիկական հեղափոխության նվաճումները: ՍՍՀՄ-ում կոմունիստական կուսակցության և ժողովրդի գլխավոր տնտ. խնդիրը Կ. ն. բ-ի կառուցումը, կամ, որ նույնն է, զարգացած սոցիափսաակաս հասարակարգի նյութատեխնիկական բազայի զարգացումն է: ՍՍՀՄ-ում սոցիալիզմի արտադրական ապարատի ձևավորման ելակետը կապիտալիզմի նյութատեխնիկական բազան էր: Կապիտալիզմից ժառանգած ձեռնարկությունները հանրայնացվեցին և տեխնիկապես վերակառուցվեցին: Դա, առաջավոր տեխնիկայով հագեցած նոր ձեռնարկությունների շինարարության հետ միասին, ապահովեց սոցիալիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը: Եթե վերջինն անմիջաբար վերաճում է կապիտալիզմից և տեխ. բազմաթիվ ընդհանրություններ ունի նրա հետ, ապա Կ. ն. բ. ձևավորվում և զարգանում է սեփական հիմքի վրա ն. արմատապես տարբերվում է կապիտալիզմի նյութատեխնիկական բազայից: Տարբերիչ գիծը տեխնիկայի և քանակական, և, հիմնականում, որակական աճն է: Որպեսզի արմատական փոփոխութրսններ կատարվեն աշխատանքի բնույթի ու արտադրողականության մեջ, հասարակական արտադրության տնտ. արդյունավետությունն աճի բարձր տեմպերով և գերազանցի կապիտալիստական առավել զարգացած երկրների արտադրության արդյունավետության մակարդակը, պահանջվում է տեխ. նոր հիմք ու աշխատանքի գործիքների որակապես նոր համակարգ: Յուրաքանչյուր հասարակարգ վերջնականապես հաստատում է իրեն՝ ստեղծելով աշխատանքի առավել բարձր արտադրողականություն, քան կար նախորդում: «Կոմունիզմը,—նշել է Վ. Ի, Լենինը,—կամավոր, գիտակից, միավորված, առաջավոր տեխնիկա օգտագործող բանվորների աշխատանքի բարձրագույն արտադրողականությունն է, կապիտալիստականի համեմատությամբ» (
Երկ., հ. 29, էջ 524): Կոմունիստական արտադրությունը բնորոշվում է մեքենաների որակապես նոր, ավտոմատ համակարգով: Գիտության նվաճումների կիրառման հետևանքով աշխատանքի տեխ. միջոցների արմատական փոփոխությունը Կ. ն. բ-ի ձևավորման գլխավոր ուղին է: Արտադրողական ուժերի խորքում կատարված աստիճանական փոփոխությունները որակական թռիչք նախապատրաստեցին աշխատանքի տեխ. միջոցների զարգացման մեջ: Այդ թռիչքի կարևորագույն արտահայտությունն անցումն է արտադրության ավտոմատացմանը: Մեքենաների ավտոմատ համակարգը աշխատանքի արտադրողականության շեշտակի աճի և աշխատանքի բնույթի ու էության, աշխատողների համակողմանի զարգացման ապահովման տեխ. հիմքն է: Այս արմատական փոփոխությունները տեղի են ունենում արտադրու թյան տեխնոլոգիայի որակական տեղաշարժերի հետ օրգանական կապի մեջ՝ արտադրության էլեկտրիֆիկացման և քիմիացման բազայի վրա: Կ. ն. բ-ի կառուց ման ընթացքում ձեավորվում և կատարելագործվում է սկզբունքորեն նոր տեխնոլոգիա՝ էլեկտրոնային, ճառագայթային, կիսահաղորդչային, ուլտրաձայնային, քիմ., կենսաբանական, անթափոն արտադրության ևն: Գիտության նվաճումների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում անցնելու նախապես առաջադրված հատկություններով, նոր, անհամեմատ բարձրորակ նյութերի պլանաչափ արտադրության, կիրառել էներգիայի (ատոմային, ջերմամիջուկային ևն) ստացման բարձրարդյունավետ եղանակներ: Արտադրության ավտոմատացման պայմաններում մեքենային է փոխանցվում նաև արդյունքի անմիջական պատրաստման՝ ձևագոյացման ֆունկցիան, իսկ մարդը հիմնականում սպասարկում է սարքավորումները, փոխվում է արտադրության մեջմարդու տեղն ու դերը: Հետևաբար պահանջվում են տեսական բարձր պատրաստականություն ունեցող որակյալ աշխատողներ: Արտադրողական ուժերումկատարված բոլոր փոփոխություններն իրականանում են ՍՄԿԿ-ի և սովետական կառավարության կազմակերպական աշխատանքի շնորհիվ՝ արտադրության կառավարման սոցիալիզմին բնորոշ ձևերի և մեթոդների օգնությամբ: Դրանք անփոփոխ, քարացած չեն և Կ. ն. բ-ի ստեղծմանը զուգընթաց անընդհատ կատարելագործվում են: Ա. Առաքելյան
