Jump to content

ՀՍՀ/ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐ ԵՎ ՀԱՐՎԱԾԱՅԻՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐ ԵՎ ՀԱՐՎԱԾԱՅԻՆՆԵՐ, աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի, կոմունիզմի նյութատեխնիկական բազայի կառուցման և կոմունիստական հասարակարգի մարդու դաստիարակման համար աշխատավորների մասսայական շարժման առաջավոր մասնակիցներ ՍՍՀՄ-ում: Շարժումն առաջացել է 1958-ի հոկտեմբեր-նոյեմբերին, ՍՄԿԿ XXI արտահերթ համագումարի պաավին ծավալված մրցության ընթացքում, Մոսկվա—Սորտիրովոչնոյե դեպոյի շերմաքարշերի նորոգման արտադրամասի կոլեկտիվի նախաձեռնությամբ՝. Բրիգադի ընդհանուր ժողովը որոշեց նոր բնույթի սոցիալիստական պարտավորություններ ընդունել, որոնք, բացի տեխ-ֆինալանի գերակատարումից, ներառում էին նաև համընդհանուր ուսուցումն ու կոմունիստական գիտակցականության դաստիարակումը: Մրցության մասնակիցները հռչակեցին «Սովորել, աշխատել և ապրել կոմունիստաբար» նշանաբանը: Գրեթե միաժամանակ մրցություն ծավալվեց «Կոմունիստական աշխատանքի հարվածային», «Կոմունիստական աշխատանքի ձեռնարկություն» (1958-ի վերջ) կոչումների համար: XXII համագումարի կողմից ՍՄԿԿ նոր ծրագիրն ընդունելուց (1961-ի հոկտեմբեր) հետո աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի համար շարժման մասնակիցներն իրենց բարոյական պարտավորությունների հիմք ընդունեցին կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսը: Արհմիութենական կազմակերպությունները Կ.ա.կ. և հ-ի կոչում են շնորհում այն բրիգադներին, արտադրամասերին, տեղամասերին, բաժանմունքներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին և առանձին աշխատողներին, որոնք աշխատանքում և ուսման մեջ մշտապես հասնում են ակնառու հաջողությունների, ցուցաբերում են ընկերության և կոլեկտիվիզմի, հասարակական գործերում ու անձնական վարքում՝ բարձր գիտակցականության օրինակ: Աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի համար շարժմանը 1978-ի հունվ. 1-ի դրությամբ ՀՍՍՀ-ում մասնակցում էր 412, 05 հզ. մարդ: