Jump to content

ՀՍՀ/ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐ, կամավոր զորային կազմակերպություններ, Հայրենական մեծ պատերազմի (1941—1945) տարիներին գործող ժողովրդական աշխարհազորի ձև: Ստեղծվել են ՄՍԿԿ քաղկոմների և շրջկոմների նախաձեռնությամբ, ոչ զորակոչային կամավորներից՝ քաղաքների և արդ. շրջանների անմիջական պաշտպանության նպատակով: Կոմունիստները և կոմերիտականները կազմել են Կ. գ-ի թվային կազմի գերակշռող մասը: Կ. գ-ի մատակարարումը ապահովել են տեղական ձեռնարկությունները, կազմակերպությունները, կուսակցական և սովետական մարմինները: Նրանց ռազմ, գործողությունների ղեկավարությունը իրականացրել է ռազմաճակատի տվյալ տեղամասի զինվորական հրամանատարությունը: Ստեղծվել են Մոսկվայում, Լենինգրադում, Տուլայում, ապա ծավալվել Սևաստոսյոլում, Օդեսայում, Ստալինգրադում և երկրի այլ քաղաքներում: