ՀՍՀ/ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման ընթացքում համակողմանի և ներդաշնակ զարգացած անձնավորության ձևավորման պլանավորված և նպատակադրված պրոցես, գիտական կոմունիզմի տեսության բաղկացուցիչ մաս: Նպատակը համակողմանի, ամբողջական անձնավորության ձևավորումն է, որը պետք է ներդաշնակորեն համակցի հոգևոր հարստությունը, բարոյական մաքրությունը և ֆիզիկական կատարելությունը: Կ. դյան գաղափարական հիմքը մարքսիզմ-լենինիզմն է: Կ. Մարքսը, Ֆ. Էնգելսը և Վ. Ի. Լենինը բացահայտեցին դաստիարակության սոցիալական և դասակարգային-պատմական բնույթը, ապագայի մարդու ձևավորման ուղիները: Մարքսիզմի դասականների առաջ քաշած գաղափարները և ցուցումները զարգացվեցին ու կոնկրետացան ՍՄԿԿ գործունեությունում, սովետական կառավարության և սոցիալիստական այլ երկրների գործնական միջոցառումներում: ՍՄԿԿ ծրագրում նոր մարդու դաստիարակության խնդիրը կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման և կոմունիստական հասարակական հարաբերությունների ձևավորման հետ մեկտեղ համարվում 1, կոմունիստական հասարակության կառուցման կարևոր կողմը: Կ. ղ. նպաստում է կոմունիստական գիտակցականության, աշխատանքային դաստիարակության, աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի, հասարակական ակտիվության, ժող. զանգվածների ինքնագործունեության և ստեղծագործության զարգացմանը: Կ. դ-յան համակարգում ուրույն տեղ ունեն նաև աթեիստական դաստիարակությունը, ինտերնացիոնալ դաստիարակությունը, գեղագիտական դաստիարակությունը, բարոյական դաստիարակությունը, ֆիզիկական դաստիարակությունը: Կ. դ-յան միջուկը կոմունիստական աշխարհայացքի ձևավորումն է: Մարքս լենինյան աշխարհայացքը նպաստում է, որպեսզի մարդը աշխարհի նկատմամբ մշակի գիտական վերաբերմունք, գիտակցի իր տեղըևղերը իրադարձությունների համակարգում, հանգի հավաստի եզրակացությունների: Գիտական աշխարհա յացքի ձևավորումը միաժամանակ պայքար է ընդդեմ բուրժ. գաղափարախոսու թյան, ռևիզիոնիստական և ռեֆորմիստական տեսությունների, օպորտունիզմի և նացիոնալիզմի: ՍՍՀՄ-ում սոցիալականարմատական վերափոխումների ընթացքում ձևավորվում է նոր, սոցիալիստականվերաբերմունք աշխատանքի նկատմամբ: Նոր մարդու ձևավորումը ենթադրում է դաստիարակություն կոմունիստական բարոյականության ոգով, որի հիմնական էությունը և սկզբունքները ձևակերպված են կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսում: Աճող սերնդի Կ. ղ. ուս. հաստատությունների համակարգի հիմնական խնդիրն է: Նոր անձնավորության, մարդկանց միջև նոր հարաբերությունների ձևավորման հիմնական գործոնը աշխատանքային կոլեկտիվն է: Աշխատավորների Կ. դում կարևոր դեր են կատարում սովետներըևսոցիալիստական պետության բոլոր մարմինները, հասարակական կազմակերպությունները: Մարդու կոմունիստական աշխարհայացքի, նրա բարոյական համոզմունքի, հոգևոր մշակույթի ձևավորման գործում մեծ է գրականության և արվեստի դերը: Կ. դ-յան պրոցեսում ղեկավարող և կողմնորոշ ուժ է ՍՄԿԿ-ն:
Գրկ. Կոմունիստական դաստիարակության հիմունքները, 2 հրտ., Ե., 1963: Կոմունիստական դաստիարակության մասին (թրգմ. ռոա., 2 հրտ.), Ե., 1967:
