Jump to content

ՀՍՀ/ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, հասարակական ինքնավարության ձև, որը սոցիալիզմից կոմունիստական հասարակությանն անցնելու հետևանքով իր մեջ կմիավորի սովետները, արհեստակցական, կոոպերատիվ և աշխատավորական մյուս կազմակերպությունները: Կ. ի-յան սկզբունքները ձևակերպվել են ՍՄԿԿ ծրագրում (Ե., 1974, էջ 166—71): Կոմունիզմի օրոք, որը ազատ և գիտակից աշխատավորների բարձր կազմակերպություն է, կհաստատվի հասարակական իշխանություն՝ հասարակության բոլոր անդամների ակտիվ մասնակցությամբ, առանց պետության և պետ. հարկադրանքի: Տնտեսության, մշակույթի և կառավարման ներկայիս պետ. ֆունկցիաներին համանման հասարակական ֆունկցիաներ կպահպանվեն նաև կոմունիզմի ժամանակ՝ վերաճելով և կատարելագործվելով հասարակության զարգացմանը համապատասխան: Բայց նրանց իրականացման բնույթն ու եղանակները տարբեր կլինեն, քան սոցիալիզմի օրոք: Պլանավորման և հաշվառման, տնտեսության ղեկավարման և մշակույթի զարգացման ղեկավար մարմինները կկորցնեն քաղ. բնույթը և կդառնան հասարակության ինքնավարության մարմիններ: Կոմունիստական հասարակությունը կլինի աշխատանքի մարդկանց բարձր կազմակերպված համագործակցություն:

Վ. Մուսախանյան