ՀՍՀ/ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ, ՍՍՀՄ-ում 1919—35, կուսակցական, սովետական, արհմիութենական աշխատողների պատրաստման բարձրագույն կուսակցական ուսումնական հաստատություններ: Առաշին՝ Ցա. Ավերդլովի անվ. կոմունիստական համալսարանում դասախոսություններ է կարդացել Վ. Ի. Լենինը: 1921-ին Մոսկվայում ստեղծվել են Յա. Մարխլևսկու անվ. Արևմուտքի ազգային փոքրամասնությունների և Արևելքի աշխատավորության Կ. հ.: 1931-ին ՍՍՀՄ-ում եղել են 45 կենտրոնական, հանրապետական և երկրային (մարզային) Կ. հ.: Գործել են նաև կուսակցական մասնագիտացված ուսումնական և ուսումնա-գիտական հաստատություններ: 1932-ին Կ. հ-ի մեծ մասը վերափոխվել է բարձրագույն կոմունիստական գյուղատնտեսական դպրոցների: 1939-ին ստեղծվել է ՍՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը, 1946-ին՝ ՄՄԿԿ ԿԿ-ին կից՝ հասարակական գիտությունների ակադեմիան:
