ՀՍՀ/ԿՈՄՊԻԵՆԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ 1918
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՄՊԻԵՆԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ 1918, կնքվել է նոյեմբերի 11-ին, Կոմպիենի անտառում, Ռետոնդ կայարանի (Ֆրանսիա) մոտ, սալոն-վագոնում, մի կողմից՝ 1914—18-ի առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի, մյուս կողմից՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և հակագերմանական կոալիցիայի մյուս երկրների միջև: Կ. q-ով դադարեցվում էին ռազմ, գործողությունները, գերմ. զորքերը դուրս էին բերվում Արևմուտքում գավթած տերիտորիաներից, Գերմանիան հանձնում էր ցամաքային և ծովային սպառազինությունների մի մասը, Հոենոսի աջ ափին ստեղծվում էր ապառազմականացած գոտի: Սակայն գերմ. զորքերս մնում էին օկուպացված սովետական տերիտորիայում, ուր նրանց պահում էին սովետական պետության դեմ զինված ինտերվենցիայի համար:
