Jump to content

ՀՍՀ/ԿՈՄՊԼԵՔՍ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՊԼԵՔՍ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ, հարթություն, որի վրա պատկերվում են կոմպլեքս թվերը: z(a, b)a ib կոմպլեքս թվի պատկերը դեկարտյան հարթության վրա a աբսցիս և b օրդինատ ունեցող M(a, b) կետն է (z-ը կոչվում է M կետի աֆիքս և հաճախ կետը նույնացվում է իր աֆիքսի հետ): z 0 թվին համապատասխանեցվում է հարթության սկզբնակետը: Աբսցեսների առանցքը կոչվում է իրական առանցք, իսկ օրդինատներինը՝ կեղծ առանցք: Այսպիսով, փոխմիարժեք համապատասխանություն է ստեղծվում բոլոր z a ib կոմպլեքս թվերի С բազմության և կ. հ-յան կետերի բազմության միջև, ինչպես նաև С բազմության և այն ազատ վեկտորների բազմության միջև, որոնց պրոյեկցիաները աբսցիսների և օրդինատների առանցքների վրա համապատասխանաբար հավասար են a-ի և b-ի: С հարթությանը միացնելով z կետը, ստացվում է С փակ հարթությունը կամ ընդլայնված Կ. հ.: