Jump to content

ՀՍՀ/ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ (ՍՍՀՄ ԿՄ, 1932—57-ին՝ Սովետական կոմպոզիտորների միություն), հասարակական ստեղծագործական կազմակերպություն, որ միավորում է ՍՍՀՄ կոմպոզիտորներին և երաժշտագետներին: Ստեղծվել է 1932-ին, ՀամԿ(բ) կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ: ՍՍՀՄ ԿՄ-յան հիմնական խնդիրներն են՝ միավորել նրա անդամներին գաղափարապես բարձր, գեղարվեստորեն նշանակալից այնպիսի երկեր ստեղծելու նպատակով, որոնք հավաստում են սոցիալիստական ռեալիզմի սկզբունքները, զարգացնում ՍՍՀՄ ժողովուրդների ազգային մշակույթի ավանդույթները, կոմպոզիտորներին և երաժշտագետներին դաստիարակել կոմունիստական գաղափարախոսության ոգով, նպաստել նրանց ստեղծագործական աճին ու պրոֆեսիոնալ վարպետության զարգացմանը: 1932—40-ին ՍՍՀՄ ԿՄ-յան կազմակերպություններ են ստեղծվել Մոսկվայում և Լենինգրադում, միութենական ու ինքնավար հանրապետությունների մայրաքաղաքներում, մի քանի մարզային կենտրոններում: 1939-իցգործել է ՍՍՀՄ ԿՄ-յան կազմկոմիտեն: Կոմպոզիտորների I համամիութենական համագումարը 1948-ին ընդունել է ՍՍՀՄ ԿՄ-յան կանոնադրությունը և ընտրել շվարչության կազմ: ԿՄ-յան բարձրագույն մարմինը համամիութենական համագումարն է (II համագումարը՝ 1957-ին, III-ը՝ 1962-ին, IV-ը՝ 1968-ին, V-ը՝ 1974-ին): Գործադիր մարմինր վարչությունն է, որ անց է կացնում պլենումներ, ընտրում քարտուղարություն: 1948-ից վարչության գլխավոր (հետագայում՝ 1-ին) քարտուղարն է Տ. Խեննիկովը: ՍՍՀՄ ԿՄ ընդգրկում է 1936 անդամ (առ 1-ը հունվ. 1976): Նրա տնօրինության տակ են «Մովետսկի կոմպոզիտոր» հրատարակչությունը, «Աովետսկայա մուզիկա» («Советская музыка») և «Մուզիկալնայաժիզն» («Музыкальная жизнь») ամսա գրերը: Կից գործում են Սովետական երա-ժրշտության պրոպագանդման համամիու թենական բյուրոն (կազմակերպում է համերգներ, հեղինակային երեկոներ, փա ռատոներ), ՍՍՀՄ երաժշտական ֆոնդը: ՍՍՀՄ ԿՄ-յան ներկայացուցիչները մի ջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՑՈՒՆԵՍԿՕ-ին կից միջազգային երաժշտական խորհրդի, երաժշտական դաստիարակման գծով միջազգային ընկե րության անդամներ են: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1968): Հայաստանի կոմպոզիտորների միությունը (ՀԿՄ) միավորում է հանրապետությունում բնակվող պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երաժշտագետներին: Կազմակերպվել է 1932-ին: I համագումարը տեղի է ունեցել 1939-ին (II-ը՝ 1947-ին, III-ը՝ 1952-ին, IV-ը՝ 1956-ին, V-ը՝ 1962-ին, VI-ը՝ 1968-ին, VII-ը՝ 1973-ին): 1933—35-ին ՀԿՄ-յան նախագահն էր Ա. Ոսկերչյանը (կազմկոմիտեի նախագահ), 1935—39-ին՝ Մ. Աղայանը, 1939—47-ին՝ Հ. Մտեփանյանը, 1947—52-ին՝ Ա. Սաթյանը, 1952—54-ին՝ Գ. Եղիազարյանը, 1954—57-ին՝ Ղ. Սարյանը, 1957-ից՝ է. Միրզոյանը: Բարձրագույն ղեկավար մարմինը հանրապետական համագումարն է, որտեղ ընտրվում է վարչության կազմը: ՀԿՄ ընդգրկում է 114 անդամ (առ 1-ը հունվ. 1978): ՀԿՄ-յան տնօրինության տակ են ՍՍՀՄ երաժշտական ֆոնդի հայկ. բաժանմունքը, Հայ սովետական երաժշտության պրոպագանդման բյուրոն և Կոմպոզիտորների տունը (կազմակերպում է ստեղծագործական հանդիպումներ, համերգներ, կուլտմաս սայական միջոցառումներ):

Մ. Բերկո