ՀՍՀ/ԿՈՄՊՈՍՏ
ԿՈՄՊՈՍՏ (գերմ. Kompost, իտալ. composta, լատ. compositus—բաղադրամաս), միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ: Կոմպոստացման ժամանակ բույսերին մատչելի սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պարունակությունը օրգ. զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան և ճիճուների ձվերը, թաղանթանյութի, հեմիթաղանթանյութի եպեկտինային նյութերի քանակությունը նվազում է, պարարտանյութը դառնում էսորուն, որը հեշտացնում է հողի պարարտացումը: Կ. պատրաստվում է գոմաղբից, տորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբից, վուշի և կանեփի կեդեանքից (կեղեացոլք), տերններից, արևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից են: Տարածված են տորֆագոմաղբային, տորֆակոյաջրային և տորֆաֆեկալային, գոմաղբահողային, գոմաղբաֆոսֆորիտային Կ-երը: Կ. կիրառվում է բոլոր կուլտուրաների համար, գրեթեսույն չափաքանակով, ինչ գոմաղբը (15—40 տ/հա): Տրվում է ցելի, ցրտահերկի, կրկնավարի, ինչպես նաև սածիլման ժամանակ: Պարարտացնող հատկություններով չի զիջում գոմաղբին, իսկ որոշ տեսակները գերազանցում են:
