Jump to content

ՀՍՀ/ԿՈՄՊՐԱԴՈՐԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՊՐԱԴՈՐԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱ (իսպ. comprador—գնորդ), տնտեսապես հետամնաց երկրների բուրժուազիայի այն մասը, որը ներքին և արտաքին շուկաներում առետրական միջնորդի դեր է կատարում իր երկրի ու օտարերկրյա ընկերությունների միջե: Ծագել է իմպերիալիզմի գաղութային համակարգի ձևավորման շրջանում, կազմավորվել ազգային շահագործող խմբերի և դասակարգերի այն մասից (վաճառականներ, վաշխառուներ, ֆեոդալներ, ցեղային վերնախավ), որը տնտեսապես ու քաղաքականապես անվերապահորեն ենթարկվում է օտարերկրյա կապիտալին: Ունի հակաազգային, պրոիմպերիալիստական դիրքորոշում: