ՀՍՀ/ԿՈՄՊՐԵՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՄՊՐԵՍ (ֆրանս. compresse,ponn. compressus—սեղմված), բուժիչ նպատակով օգտագործվող վիրակապ: Տարբերում են չոր Կ. (սովորաբար՝ բամբակ-մառլյային վիրակապ), որը դրվում է մարմնի հիվանդ կամ վնասված (վերք, այրվածք) հատվածին, սառեցումից, արտաքին գրգըռիչներից պաշտպանելու, ինչպես նաև վերքի արտադրությունն արտածծելու նպատակով, թաց Կ.՝ սառը (թրջոց) և տաք (ջերմաթրջոց), տաքացնող Կ., թաց կտորի վրա դրվում է անջրաթափանց թուղթ կամ մոմլաթ և ծածկվում բամբակի շերտով, օգտագործվում է բորբոքային պրոցեսների դեպքում՝ որպես ներծծող և վարատող միջոց: Դեղորայքային Կ., նման է տաքացնող Կ-ին, սակայն ջրին ավելացվում է դեղանյութեր՝ քսուքներ, նովոկաին:
