Jump to content

ՀՍՀ/ԿՈՄՊՐԵՍՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՊՐԵՍՈՐ, օդը կամ այլ գազեր սեղմելուևճնշման տակ մատուցելու սարք: Ըստ գործողության սկզբունքի Կ-ները լինում են՝ մխոցավոր, ռոտացիոն, կենտրոնախույս առանցքային և շիթավոր: Տարբերվում են նաև ըստ սեղմվող գազի բնույթի (օդային, թթվածնային ևն), զարգացրած ճնշման (ցածր ճնշման՝ 0,3— 1,0 Մնխ 2, միջին՝ մինչև 10 Մնխ 2, և բարձր՝ ավելի քան 10 Մնխ 2) և արտադրողականության: Մխոցավոր Կ. հիմնականում բաղկացած է աշխատանքային գլանից և մխոցից, ունի ներծծման և մղիչ կափույրներ, մխոցին հետադարձ-համընթաց շարժում հաղորդող ծնկաձև լիսեռով շուռտվիկ-շարժաթևային մեխանիզմ: Ըստ սեղմման աստիճանի մխոցավոր Կ-ները լինում են մեկ և բազմաստիճան, մխոցների հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունային դասավորությամբ, ինչպես նաև միակիևկրկնակի գործողության՝ մխոցի երկկողմանի աշխատանքի դեպքում: Միաստիճան Կ-ներում սեղմման աստիճանը 7—8 է: Ավելի մեծ ճնշումներ ստանալու համար կիրառվում են բազմաստիճան Կ-ներ, որտեղ գազը հաջորդաբար սեղմվում է մի քանի գլաններում: Միաստիճան օդային մխոցավոր կ-ի (նկ. 1) աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ ծնկաձև լիսեռի (1) պտտման դեպքում շարժաթևը (2) մխոցին (3) հաղորդում է հետադարձ շարժում և աշխատանքային գլանում (4). գլանի կափարիչի (5) և մխոցի հատակով պարփակված ծավալի մեծացման հետևանքով ստեղծված նոսրացման պատճառով մթնոլորտային օդը, հաղթահարելով ներծծման կալիույրի (9) զսպանակի դիմադրությունն, ւցվամ է աշխատանքային գլան՝ նախապես օդահավաքիչում (8) ֆիլտրվելով: Մխոցի հակառակ ընթացքի ժամանակ օդը սեղմվում է, և երբ նրա ճնշումը գերազանցում է մղիչ խողովակում(6) եղած ճնշմանը՝ մղի կափույրի (7) զսպանակի դիմադրությունը հաղթահարելու չափով, վերջինս բացվում է, և օդը մղվում խողովակաշարով: Կ-ում գազի սեղմման ժամանակ ջերմաստիճանը բարձրանում է, որը կարող է քսայուղի ինքնայրման պատճառ դառնալ: Դրանից խուսափելու համար Կ. կահավորում են օղային կամ ջրային հովացման համակարգով, ջուրը մատուցվում է խողովակով (10): Հովացումը պակասեցնում է նաև գազի սեղմման պրոցեսի վրա ծախսվող աշխատանքը: Մխոցավոր Կ-ները զարգացնում են մինչև 200 Մն մ² ճնշում, իսկ որոշ լաբորատոր նմուշներ՝ մինչև 700 Մնխ 2: Ռոտացիոն Կ-ներից կոնստրուկցիայի պարզության պատճառով լայն կիրառում է զտել նրանց թիթեղնավոր տեսակը: Այդ Կ-ում շնորհիվ գլանի իրանում ռոտորի ապակենտրոն դիրքի, պտտման ժամանակ տեղի է ունենում պարփակված ծավալի նախ մեծացում (ներծծում), ապա փոքրացում (սեղմում): Ռոտացիոն Կ-ները զարգացնում են մինչև 1,5 Մն մ² ճնշում: Մխոցավոր և ռոտացիոն Կ-ները ստատիկ սեղմման են: Կենտրոնախույս և առանցքային Կ-ները դինամիկ սեղմման են, որտեղ սեղմման պրոցեսը իրականացվում է գազի կինետիկ էներգիան ճնշման պոտենցիալ էներգիայի փոխակերպելով: Այս Կ-ները ծառայում են ոչ բարձր ճնշումով (0,2—0,6 ) գազի մեծ քանակություն (մինչև 20000 մ³ ր) սեղմելու համար: Կենտրոնախույս Կ. (նկ. 2) հիմնականում կազմված է իրանից և ռոտորից, որի լիսեռի (1) վրա տեղադրված են աշխատանքային անիվները (2, 6, 8, 9, 10, 11): Ռոտորի պտտման ժամանակ աշխատանքային անվի միջթիակային տարածությունում գտնվող գազին հաղորդվում է պտտական շարժում, որի շնորհիվ նրա վրա ազդում է կենտրոնախույս ուժ: Այդ ուժի ազդեցության տակ գազը շարժվում է Կ-ի առանցքից դեպի աշխատանքային թիակի ծայրամասը, սեղմվում ու ստանում որոշակի արագություն: Սեղմման պրոցեսը շարունակվում է օղակաձև դիֆուզորներում (3,7) գազի արագության անկման հետևանքով, որից հետո գազը հետադարձ կանալով (4) ուղղվում է Կ-ի հաջորդ աստիճանը: Շիթավոր Կ-ներն իրենց կառուցվածքով և գործողության սկզբունքով նման են շիթավոր պոմպերին, սակայն ապահովում են սեղմման ավելի բարձր աստիճան: