ՀՍՀ/ԿՈՄՊՐԵՍՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆ
ԿՈՄՊՐԵՍՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆ, արդյունաբերական ձեռնարկություններում, մագիստրալային խողովակաշարերում և շինարարական հրապարակներում սեղմված օդ կամ գազ ստանալու ագրեգատների ստացիոնար համալիր: Ընդ որում սեղմված օդն օգտագործվում է որպես էներգակիր կամ որպես հումք այլ նյութեր ստանալու համար (օրինակ, օդից՝ թթվածին, ազո-տաջրածնային խառնուրդից՝ ամոնիակ): Կ. կ-ների կազմի մեջ մտնում են գլխավոր շենքը, որտեղ տեղադրում են կոմպրեսորները, և օժանդակ սարքավորումներն ու հարմարանքները՝ ֆիլտրեր, հովացուցիչներ, ռեսիվերներ, տրանսֆորմատորային ենթակայան, ինժեներային կոմունիկացիայի ցանց ևն: Որպես կանոն Կ. կ-ները տեղադրում են հրակայուն և թրթռակայուն շենքերում: Ըստ արտադրողականության Կ. կ-ները պայմանականորեն լինում են փոքր (մինչև 100 Վ 31 ր), միջին (100—500 մ 31 ր) և մեծ (ավելի քան 500 ս 3 ր):
