Jump to content

ՀՍՀ/ԿՈՄՍՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՍՈՒԹՅՈՒՆ (ուշ լատ, comitatus, ֆրանս. comte, անգլ. shire, county, գերմ. Grafschaft), 1. ֆեոդալիզմի դարաշրջանում ֆեոդալական ժառանգական տիրույթ, որ գլխավորում է կոմսը: 2. Կիլի-կիայի հայկ. պետությունում Կ. էր կոռի-կոսը: 3. Բուրժ. մի շարք պետություններում վարչատերիտորիալ միավոր: ԱՄՆ-ում 47 նահանգներ բաժանված են ավելի քան 3 հզ. Կ-ների: Մեծ Բրիտանիայում գոյություն ունեն վարչական Կ-ներ և քաղաք-կոմսություններ: Կ-ներ կան նաև Ավստրալիական Միությունում, Նոր Զելանդիայում, Կանադայի որոշ նահանգներում: