ՀՍՀ/ԿՈՅԼԱՎ ԳՐԻԳՈՐ
ԿՈՅԼԱՎ, (Coilav) Գրիգոր 1850, Բոտոշան (այժմ՝ Ռումինիայում)—1920, Բոտոշան, հայազգի ռումինական հասարակական-քաղաքական գործիչ, հայագետ, իրավաբան, արվեստագետ. Կոյչավ ազնվական տոհմից: Նախնական կրթություննստացել է Բոտոշանի հայոց արական դպրոցում, 1860—68-ին՝ Չեռնովցիում (այժմ՝ Ուկր. ՍՍՀ-ում): 1869—72-ին իրավաբանություն, փիլիսոփայություն, բնական գիտություններ ու նկարչություն է ուսանել Սարասբուրգի, Վիեննայի, Մյուն-խենի համալսարաններում և Գեղարվեստ ների ակադեմիայում (Մյունխեն): 1880—1886-ին եղել է Բոտոշանի հայոց իգական դպրոցի տնօրեն, ապա՝ քաղաքային խորհրդի անդամ, փոխքաղաքապետ (1888, 1892 և 1900), գավառային խորհրդական և Սաչավայի (այժմ՝ Ռումինիայում) ընդհանուր խորհրդի փոխնախագահ (1894—95): Մի քանի անգամ ընտրվել է Ռումինիայի սենատոր, եղել Միջպառլամենտական խաղաղության կոնֆերանսի անդամ, Բոտոշանի «Արմենիա» երաժշտական ընկերության փոխնախագահ, Բուխարեստի աշխարհագրական, պատմական ընկերությունների անդամ, «Բոտոշանի կուրիեր» թերթի հիմնադիրներից և Բուխարեստի «էպոկա» թերթի խմբագիր: 1906-ին մասնակցել է Բոլխարեստում հայ արվեստիու մշակույթի ցուցահանդեսի կազմակերպմանը և արժանացել շքանշանի: Ուսումնասիրել է Մոլդովայի և Ռումինիայի հայոց եկեղեցիների արձանագրությունները, հայ ձեռագրերը, դիվանական նյութերը և հրատարակել (ռում.) հայագիտական աշխատություններ («Հայերը իբրև քաղաքների հիմնադիրներ Արևելյան Եվրոպայում», 1909, «Ռումինական երկրների հայերի ավանդությունները, սովորույթները և հավատալիքները», 1911, «Ռումինական երկրների հայկական եկեղեցիները», 1912): Ռում. մամուլում հրատարակել է հոդվածներ հայ կտրիճվորաց եղբայրությունների, հայ, ռումին և մոլդավ ժողովուրդների հարաբերությունների, ազգագրության, երաժշտության վերաբերյալ, կատարել թարգմանություններ:
Ս. Քոլանջյան
