Jump to content

ՀՍՀ/ԿՈՆԱԿՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆԱԿՐԻ (Conakry), Գվինեական Հանրապետության մայրաքաղաքը, քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը: Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին և Տոմբո կղզու վրա (որը հողաթմբով միանում է Կալում թերակղզուն): 650 հզ. բն. (1977): Արվարձանների հետ կազմում է հատուկ վարչական միավոր: Կ-ում և նրա շրջակայքում են գտնվում երկրի արդ. ձեռնարկությունների (հիմնականում՝ սննդի և տեքստիլ) մեծ մասը. Նավահանգիստ է, միջազգային օդանավակայան: Ունի պոլիտեխնիկ ինստ., Ազգային գրադարան, Ազգային թանգարան: ՍՍՀՄ-ի օգնությամբ Կ-ում կառուցվել են արդ. ձեռնարկություններ և այլ օբյեկտներ: