Jump to content

ՀՍՀ/ԿՈՆԵՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆԵՎ Իվան Ստեաանովիչ 16(28).12. 1897, գ. Լոդեյնո (այժմ՝ Կիրովի մարզի Պոդոսինովսկի շրջանում)—21.5.1973, Մոսկվա, սովետական զորավար, Սովետական Միության մարշալ (1944), Սովետական Միության կրկնակի հերոս (29.7. 1944, 1.6.1945), СДЛК հերոս (1970),

ՄԺՀ հերոս (1971): ՍՄԿԿ անդամ 1918-ից: Սովետական բանակում ծառայել է 1918-ից: Ավարտել է բարձրագույն հրամկազմի դասընթացներ (1926), Մ. Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիան (1934): 1939—40-ին եղել է հրաձգային դիվիզիայի, կորպուսի, բանակի, 1940-41-ին՝ ռազմ. օկրուգների (Անդրբայկալյան, Հյուսիս-Կովկասյան), Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ բանակի (19-րդ), ապա ռազմաճակատների (Արևմտյան, Կալի նինի, Հյուսիս-Արևմտյան, Տափաստանային, Առաջին և Երկրորդ ուկրաինական) հրամանատար: Նրա հրամանատարությամբ զորքերը մասնակցել են Մոսկվայի, Կուրսկի ճակատամարտերին, Աջափնյա և Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը, Արևելա-Կարպատյան, Վիսլա—Օդերի, Բեոլինի, Պրագայի օպերացիաներին: 1946— 50-ին՝ ցամաքային զորքերի գլխ. հրամանատար և ՍՍՀՄ զինված ուժերի մինիստրի տեղակալ, 1951—55-ին՝ Մերձկարպատյան ռազմ, օկրուգի հրամանատար, 1956—60-ին՝ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ, միաժամանակ վարշավայի պայմանագրի երկրների միացյալ գինված ուժերի գլխ. հրամանատար, 1961—62-ին՝ Գերմանիայում սովետական զորախմբերի հրամանատար, 1962-ից՝ ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխ. տեսուչների խմբի գլխավոր տեսուչ: Եղել է ՍՄՀՄ Կենտգործկոմի անդամ (1931—34), և ՍՀՄ 1—VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՀամԿ(բ) կ ԿԿ-ի անդամության թեկնածու (1939—52), ՍՄԿԿ Կենտկոմի անդամ (1952—73): Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակի», Կարմիր դրոշի 3, Կուտուզովի I աստիճանի 2, Սուվորովի I աստիճանի 2, Կարմիր աստղի, արտասահմանյան 13 շքանշաններով և մեդալներով: Աճյունն ամփոփված է Մոսկվայում, Կրեմլի պատի մեջ:

Երկ. Записки командующего фронтом, 1943-1944, М., 1972.