Jump to content

ՀՍՀ/ԿՈՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆԻ Անատոլի Ֆեոդորովիչ (1844—1927), ռուս իրավաբան, հասարակական գործիչ և գրող: Իրավունքի դր (1890), Մոսկվայի համալսարանի պատվավոր անդամ (1892), Պետերբուրգի ԳԱ-ի պատվավոր ակադեմիկոս (1900), պետ. խորհրդի անդամ (1907), 1918—22-ին եղել է Պետրոգրադի համալսարանի քրեական դատավարության պրոֆ., օրենքներիևկանոնադրությունների նախապատրաստման օրենսդրական հանձնաժողովի անդամ: Պետրոգրադի իրավաբանական ընկերության նախագահ (1916): 1866-ից ծառայել է դատական մարմիններում: Պետ. հասարակական կարգի հարցերում ունեցել է չափավոր լիբերալ հայացքներ: Հռչակվել է Վ. Զասոլլիչի գործի կապակցությամբ: Գրական երկերում կերտել է ժամանակի պետ. և հասարակական խոշոր գործիչների վառ կերպարներ: