ՀՍՀ/ԿՈՆԻԲԵՐ
ԿՈՆԻԲԵՐ (Conybeare) Ֆրեդերիկ Կոռնվալիս (1857—1924), անգլիացի բանա-սեր-հայագետ: 1881-ից Օքսֆորդի համալսարանի դասախոս, 1903-ից՝ Բրիտանական ակադեմիայի անդամ, Վենետիկի Մխիթարյան միաբանության ճեմարանի անդամ: 1888-ին և 1891-ին այցելել է Երուսադեմ ու Էջմիածին, կալոարելագործել հայերենի իմացությունը, գրել «Հայաստանը և հայերը» (1889) իր առաջին հայագիտական հոդվածը: Էջմիածնում ուսումնասիրել է տեղի մատենադարանի գանձերը, Արիստոտելի և Պորփյուրի հայերեն ձեռագրերը համեմատել հունարեն բնագրերի հետ, ճշտել Պլատոնի գործերի հայերեն թարգմանության ժամանակը, հայերեն ձեռագրերի հիման վրա ճշտումներ կատարել փիլոնի հունարեն տեքստերում, 1895-ին հրատարակել նրա «՛Հազազս վարուց կենաց տեսականի» գործը: Կ., բանասերներ Հ. Ռեն-դելիև Ա. Ալիս Շմիտի հետ, ստանձնել է Իփկարի պատմության բազմալեզվյան հրատարակությունը (1898), պատրաստել հայերեն քննական տեքստը և թարգմանությունը: Կ. անդրադարձել է Մովսես խորենացու «Հայոց պատմության» աղբյուրներին և ժամանակին («Մովսես Խորենացվո պատմության աղբերաց խնդիրը», «ՀԱ», 1902, և «Մովսես քսորենացվո պատմության ժամանակը», «ՀԱ», 1903): 1898-ին հրատարակել է Հովհաննես Երեց «Բանալի ճշմարտության» գործի անգլերեն թարգմանությունը, ներածության մեջ (196 էջ) հանգամանորեն քննել թոնդրակյան աղանդի կարևոր խնդիրները, թարգմանությանը կցել է Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Օձնե-ցու և Ներսես Շնորհալու այս աղանդին վերաբերող էջերը: Կ. գրել է նաև հայոց եկեղեցու ծեսերին նվիրված աշխատություններ: Անդրադարձել է Եղիշեի, Անանիա Շիրակացու, Մովսես Կաղանկատվացու և այլոց գործերին:
Խ. Կարադելւան
