ՀՍՀ/ԿՈՆԿԼԱՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՆԿԼԱՎ (լատ. conclave— կողպված սենյակ), կարդինալների հավաք, հրավիրվում է Հռոմի պապի մահվանից 10 օր հետո, նոր պապ ընտրելու համար: Փակ գաղտնի քվեարկությամբ, մեկուսացված հատուկ սենյակում, պապ է ընտրվում ձայների 2 3-ն ու ևս մեկ ձայն հավաքած կարդինալը: Կ. սահմանվել է Լիոնի II տիեզերական ժողովում (1274):
