Jump to content

ՀՍՀ/ԿՈՆԿՐԵՏ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆԿՐԵՏ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ (ֆրանս. musique concrete), հնչյունային կոմպոզիցիա, որ ստեղծվում է մագնիտոֆոնի ժապավենի զանազան բարդ շարժումների (ժապավենի շարժման արագացում, դանդաղեցում կամ հակառակ շարժում), «ֆոնոգենի» և հատուկ ստերեոֆոնիկ սարքավորումների օգնությամբ՝ շրջապատի կոնկրետ, ռեալ աղմուկները, ձայները (շոգեքարշի, մեքենայի շարժիչի ձայներ, զանազան հարվածներ, ճիչեր, շշուկներ ևն) եռաժապավեն, բազմասկավառակ մագնիտոֆոնով միաժամանակյա գրանցման միջոցով: Կ. ե. արդի արևմտաեվրո-պական երաժշտության մոդեռնիստական հոսանքներից է: «Գյուտարարը» և պրոպագանդիստն է ֆրանսիացի ինժեներ-ակուստիկ Պ. Շեֆֆերը, որը 1948-ին ստեղծել է իր առաջին «կոնկրետ» ստեղծագործությունը: Կ. ե-յան նմուշներից են՝ Պ. Շեֆֆերի «Աղմուկների կոնցերտ», «Սև էտյուդ», Պ. Շեֆֆերի և Պ. Անրիի «Որփեոս 53», Պ. Անրիի «Որփեոսի առագաստը», Պ. Բուլեզի «էտյուդ մեկ հնչյունով» ստեղծագործությունները:

Ե. Երկանյան