Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՅՈՆԿՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՅՈՆԿՈՎ (Կոնենկով) Աերգեյ Տիմոֆեևիչ 28.6(10.7).1874, գ. Կարակովիչի (այժմ՝ Ամոլենսկի մարզում)—9.10. 1971, Մոսկվա, ռուս սովետական քանդակագործ: ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1954): ՍՍՀՄ ժող. նկարիչ (1958): Աոցիալիստական աշխատանքի հերոս (1964): Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1892—96) և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1899—1902): Մասնակցել է«Միր իսկուսստվա»ի ցուցահանդեսներին, եղել Ռուս արվեստագետների միության անդամ: Վաղ շրջանի աշխատանքներում ձգտել է հաղորդել իր ժողովրդի ծանր կյանքն ու ազատության ձգտումները («Քար ջարդողը», բրոնզ, 1898, Տրետյակովյան պատկերասրահ, «Սամսոն», գիպս, 1902, չի պահպանվել): Մասնակցել է 1905-ի հեղափոխական շարժումներին, ստեղծել հեղափոխության մարտիկների դիմաքանդակներ («1905 թվականի բանվոր-մարտիկ Իվան Չուրկինը», մարմար, 1906, ՍՍՀՄ Հեղափոխության թանգարան, Մոսկվա): 1900-ական թթ. Կ. դիմել է ժողովրդական-հեքիաթային մոտիվներին, ռուս. ժող. փայտի քանդակագործությանը, անտիկ և Վերածննդի արվեստով տոգորված ներդաշնակ մարդու կերպարի մարմնավորմանը («Պարմանուհի», 1916, Տրետյակովյան պատկերասրահ): Սովետական իշխանության տարիներին մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի ծրագրի իրականացմանը («ժողովուրդների խաղաղության և եղբայրության համար պայքարում ընկածներին» հուշատախտակը, երանգավորված ցեմենտ, 1918): 1924-45-ին ապրել է ԱՄՆ-ում, հիմնականում կատարել դիմաքանդակներ («Ա. Մ. Գորկի», բրոնզ, .1928, Ա. Մ. Գորկու թանգարան, Մոսկվա): 1940—60-ական թթ. ստեղծել է խոր հոգեբանական բնույթի դիմաքանդակներ («Նինոչկա», 1951, Ռուսական թագարան, Լենինգրադ, Ինքնադիմաքանդակ, 1954, լենինյան մրցանակ, 1957, Տրետյակովյան պատկերասրահ, երկուսն էլ մարմար), ինչպես նաև հաստոցային և մոնումենտալ կոմպոզիցիաներ«Ազատագրված մարդը» («Սամսոն»), գիպս, 1947, Ռուսական թանգարան: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1951): Կ-ի «Դիմակով աղջիկը» (փայտ), «Կանացի մարմին» (փայտ) ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում:

Գրկ. .Каменский А. А.Коненков, М., 1962.