ՀՍՀ/ԿՈՆՅՈՎԻՉ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՆՅՈՎԻՉ Պետար (1883—1970), հարավսլավացի կոմպոզիտոր, սերբական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: Չեխական (1938) և Սերբական (1946) ԳԱ անդամ: 1906-ին ավարտել է Պրագայի կոնսերվատորիան: 19391950-ին՝ Երաժշտ. ակադեմիայի պրոֆեսոր (1939—43-ին և 1945-57-ին՝ ռեկտոր),1948—54-ին՝ Սերբական ԳԱ իր հիմնադրած Երաժշտագիտության ինստ-ի (Բելգրադ) դիրեկտոր: Գրել է 5 օպերա (այդթվում՝ «Կոշտանա»), կատարել ժող. երգերի մշակումներ («Իմ երկիրը», 5 տետր, 1923—56 են), որոնք հարավսլավական երաժշտական բանահյուսության, թատերական և եկեղեցական երաժշտության կարևոր ուղենիշները դարձան:
