Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՅՈՒՆԿՏՈՒՐԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՅՈՒՆԿՏՈՒՐԱ տնտեսական (ուշ լատ. conjunctura, լատ. conjungo—կապել, միացնել), կապիտալիզմի օրոք, կոնկրետ պատմական պայմաններում, վերարտադրության պրոցեսն է՝ ամբողջությամբ և շուկայական դրսեվորմամբ: Կ-ի հիմքում ընկած է կապիտալիստական վերարտադրության ցիկլի պտույտը և գերիշխում է նրա շարժման վրա: Սակայն ցիկլի առանձին փուլերի շրջանակներում Կ-ի ձևավորումն ու զարգացումը ենթարկվում է խիստ տատանումների՝ պայմանավորված և ցիկլային (հիմնական կապիտալի նորացման մասշտաբներն ու տեմպերր, պահանջարկը սպառման ապրանքների նկատմամբ, դրամավարկային ոլորտի վիճակը), և ոչ ցիկլային (զիտատեխ. առաջընթացը, արտադրության և կապիտալի համակենտրոնացումն ու կենտրոնացումը, պետ. մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացումը, էկոնոմիկայի ռազմականացումը, ինֆլյացիան ևն) գործոնների ու պատահական երևույթների ազդեցությամբ, կապիտալիստական է կոնոմիկայի զարգացման արտաքին պայմանների փոփոխությամբ: Կապիտալիստական երկրների էկոնոմիկայում միաժամանակ զարգանում են շուկայական և ապրանքային բազմաթիվ Կ-ներ, որոնք ընդհանուր տնտ. Կ-ի բաղկացուցիչ մասերն են: Կ-ի հիմնական ցուցանիշներն են՝ արդ. ապրանքների թողարկման և կապիտալ շինարարության ծավալը, ներքին և արտաքին առևտրի շարժը, արտադրական կարողությունների օգտագործման աստիճանը, պատրաստի արտադրանքի, կիսաֆաբրիկատների և հումքի պաշարների մեծությունը, գնի, շահույթի, տոկոսի, արժեթղթերի կուրսի, զբաղվածության և գործազրկության դինամիկան, աշխատավարձի շարժը, սնանկացումների մասշտաբները նն: Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի արդի փուլում Կ-ի ձևավորման ու զարգացման վրա էական ազդեցություն են թողնում զիտատեխ. հեղափոխությունը, համաշխարհային սոցիալիստական սիստեմի արագ զարգացումն ու կապիտալիզմի սիստեմում կատարվող խոր տեղաշարժերը: Սոցիալիզմի պայմաններում կ. յուրաքանչյուր տվյալ պահին առաջացող և ժող. տնտ. պլանի կատարման ընթացքից կախված՝ սոցիալիստական արտադրության արդյունքների իրացման կոնկրետ պայմաններն են: Ձևավորման մեխանիզմը պայմանավորված է սոցիալիստական շուկայի բնույթով և օրինաչափություններով: Որոշվում է արտադրության միջոցներիևսպառման առարկաների պահանջարկի հարաբերակցությամբ, հանդիսանում առաջարկն ու պահանջարկը ձևավորող, նրանց վրա ազդող բոլոր պրոցեսների և երևույթների դինամիկայի արդյունք ու արտահայտություն: Բնութագրող ցուցանիշներն են՝ մեծածախ և մանրածախ առևտրում ապրանքային պաշարների մակարդակը, բնակչության դրամական խնայողությունների ու մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի հարաբերակցությունը: