Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՅՈՒՆԿՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՅՈՒՆԿՑԻԱ (լատ. conjtmctio—միություն, կապ), տրամաբանական գործողություն, բովանդակային մտածողության մեջ կիրառվող «և» շաղկապի ձևական արտահայտությունը: Կ-ի միջոցով A և В ասույթներից կազմվում է բարդ ասույթ՝ А В կամ A B (կարդացվում է А և В), որը ճշմարիտ է այն դեպքում, երբ ճշմարիտ են և А, և В ասույթները: Կ. ճշտորեն չի համընկնում բնական լեզվում օգտագործվող «և» տրամաբանական շաղկապի հետ, քանի որ այն չի ենթադրում միմյանց հետ կապվող արտահայտությունների միջև բովանդակային առնչություն: Հաճախ Կ. է կոչվում նաև այն արտահայտությունը, որն ստացվում է Կ-ի գործողության կիրառման հետևանքով: Տես նաև Ասույթների տրամաբանություն: