Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՉԱԼՈՎՍԿԻ ՊՅՈՏՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՉԱԼՈՎՍԿԻ Պյոտր Պետրովիչ (1876—1956), ռուս սովետական նկարիչ: ՌՍՖՍՀ ժող. նկարիչ (1946): ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947): 1897—98-ին սովորել է Փարիզի ժուլիան, 1898—1907-ին՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիաներում: Սովետական շրջանում ստեղծել է կենսունակությամբ լի ռեալիստական բնանկարներ («Նովգորոդ: Դետինեց», 1924, Ռուսական թանգարան, Լենինգրադ), նատյուրմորտներ («Եղրեվանի», 1933), դիմանկարներ («Ա. Ն. Տոլստոյը հյուր է նկարչին», 1941), կենցաղային նկարներ («Հատակ փայլեցնողը», 1946, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում): Կ. նաև վարպետ բեմանկարիչ էր, մեծ թվով գրաֆիկական աշխատանքների հեղինակ Նրա «Նատյուրմորտ: Մրգեր» (1912), «Հողմաղաց» (1927), «Գրող Վ. վ. Իվանովի դիմանկարը» (1941), «Ծաղիկներ: Դիգիտալիս», «Նատյուրմորտ: Արոսով զամբյուղը» (1947) աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում: