ՀՍՀ/ԿՈՆՍԻԱՆՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՆՍԻԱՆՍ (Conscience) Հենդրիկ (1812-1883), բելգիացի գրող: Ռոմանտիզմի ներկայացուցիչ ֆլամանդերեն գրականության մեջ: Պատմական ժամանակագրությունների վրա են հիմնված նրա «Ֆլանդրիայի առյուծը» (1838), «Յակոբ վան Արտեֆելդե» (1849), «Գյուղացիական պատերազմ» (1853), «Ֆլամանդացի երիտասարդներ» (1870) վեպերը: «Սիսկա վան Ռոզեմալ» (1844) վեպում և «Տատիկ» (1853) պատմվածքների ժողովածուում պարզորոշ երևան են գալիս ռեալիստական միտումներ:
