Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ (լատ. consortium—գործակցություն, միություն), փոխառությունների, բաժնետոմսերի տեղաբախշման, մեծ մասշտաբի որևէ արդյունաբերական ծրագրի համատեղ իրականացման համար կապիտալիստական մի քանի բանկերի կամ արդյունաբերական ընկերությունների ժամանակավոր միություն, բանկային և արդյունաբերական կապիտալի սերտաճման ձև: Նպատակը մենաշնորհային շահույթի ստացումն է: Տարածում է գտել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Կ-ի կարող են մասնակցել մասնավոր և պետ. կազմակերպություններ, 60-ական թթ.՝ նաև առանձին երկրներ: Անդամները, լրիվ ինքնուրույնություն պահպանելով հանդերձ, Կ-ի գործունեության շրջանակներում ենթարկվում են համատեղ ընտրած ղեկավարությանը: Կ-ին բնորոշ է մասնակիցների անիրավահավասարությունը: