ՀՍՀ/ԿՈՆՍՏԱՆՏԻՆԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՆՍՏԱՆՏԻՆԱ, քաղաք Ալժիրի հյուսիս-արևելքում, Կոնստանսփնա վիլայայի վարչական և Արևելյան Ալժիրի առևտրաբաշխիչ կենտրոնը: 255 հզ. բն. (1979): Ցորենի և գյուղատնտ. այլ ապրանքների ավանդական շուկա է, երկաթուղային ճանապարհների հանգույց: Հիմնադրվել է մ.թ.ա. III դարում՝ Ցիրտա (Կիրտա) անվամբ: Կ. անվանումը ստացել է IV դ.՝ ի պատիվ հռոմեական Կոստանդին I կայսեր:
