Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՍՏԱՆՏԻՆՈՎԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՍՏԱՆՏԻՆՈՎԿԱ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Դոնեցկի մարզում՝. Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների հանգույց է: 112 հզ. բն. (1979): Էկոնոմիկայում առաջատար են մետալուրգիան և ապակու արդյունաբերությունը: Կ-ում է գործում ուկրաինական պոլիտեխ. հեռակա ինստ-ի ընդհանուր տեխնիկական ֆակուլտետը: Ունի ինդուստրիալ և գյուղատնտ. տեխնիկումներ, բժշկ. ուսումնարան, պատմա-հայրենագիտական թանգարան: Քաղաք է 1932-ից: