Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՍՏԵԲԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՍՏԵԲԼ (Constable) Զոն (1776—1837), անգլիացի նկարիչ: 1800—05-ին սովորել է Լոնդոնի Գեղարվեստի ակադեմիայում (1829-ից Գեղարվեստի ակադեմիայի անդամ): Կ-ի արվեստին բնորոշ է բնության ամբողջական, ներդաշնակ ընկալումը, կոմպոզիցիայի բնականությունը, գույների մաքրությունն ու թարմությունը («Ջրաղացը Ֆլեթֆորդում», 1817, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Սոլսբերիի տաճարը գետի կողմից», մոտ 1827—29, «խոտի սայլը», 1821, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Լոնդոն): Կ-ի արվեստը նպաստել է XIX դ. գեղանկարչության ռեալիստական միտումների կազմավորմանը (Դելակրուա, Բարբիզոնի դպրոց, իմպրեսիոնիստներ):

Գրկ. Чегодаев А. Д., Джон Констебль, М., 1968.