Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎԻԶՄ, ուղղության 1920-ական թվականների սովետական արվեստում (ճարտ., ձեավորման, թատերադեկորացիոն արվեստների, գրքարվեստի, գեղարվեստական ձևաստեղծման և նախագծման, նաև գրականության մեջ): Կոնստրուկտիվիստների առաջին կազմակերպությունը (Ա. Գան, Ա. Ռոդչենկո, Վ. և Գ. Ստենբերգ եղբայրներ, Վ. Ստեպանովա և ուրիշներ) ստեղծվել է ԻՆԽՈՒԿ-ում (Գեղարվեստական մշակույթի ինստ.), 1921-ին: Կ-ի կողմնակիցները, առաջ քաշելով կենսական պրոցեսներին ակտիվորեն ուղղություն տվող միջավայրի «նախագծման» խնդիրները, ձգտում էին իմաստավորել նորագույն տեխնիկայի ձևաստեղծման հնարավորությունները, նրա բանական, նպատակահարմար կառուցվածքները, նաև մետաղի, փայտի, ապակու գեղագիտական հատկությունները: Գործնականում մասամբ կենսական մարմնավորում ստացան արտադրական արվեստի լոզունգները: Բուրժուական կենցաղի ցուցադրական շքեղությանը Կ. հակադրում էր առարկայական նոր ձևերի պարզությունն ու շեշտված ուտիլիտարիզմը՝ դրանցում տեսնելով մարդկանց նոր հարաբերությունների և դեմոկրատության մարմնավորումը: Կ-ի ճարտ. սկզբունքները ձևակերպվել են Ա. Վեսնինի, Մ. Գինզբուրգի տեսական ելույթներում և առաջին անգամ հստակորեն մարմնավորվել Ա., Վ., Լ. վեսնին եղբայրների (տես Վեսնիններ)՝ 1923-ին ստեղծած Մոսկվայի Աշխատանքի պալատի նախագծում: 1925-ին հիմնադրվել է կոնստրուկտիվիստների կազմակերպությունը՝ ժամանակակից ճարտարա ւցելոների միավորումը (OUU): Ճարտ. այլ խմբավորումների հետ մեկտեղ նրանք որոնում էին բնակավայրերի հատակագծման նոր հնարքներ և բնակեցման սկզբունքներ, առաջադրում էին կենցաղի վերակառուցման նախագծեր, մշակում էին հասարակական շենքերի նոր տիպեր (Աշխատանքի պալատ, Խորհուրդների տուն, բանվորական ակումբ, խոհանոց-ֆաբրիկա ևն): Կոնստրուկտիվիստները, սակայն, իրենց տեսության մեջ և գործնականում թրւյլ տվեցին սխալներ (օրինակ՝ բնական հասկացությունը «մանրբուրժուական գաղափարախոսության նյութական ձև» հայտարարելը, որոշ տուն-կոմունաների նախագծերում կենցաղի կազմակերպման սխեմատիզմը, բնակլիմայական պայմանների անտեսումը, դեզուոբանիզմի գաղափարների ազդեցությունից բխող խոշոր քաղաքների դերի թերագնահատումը): Կփ գեղագիտությունը որոշակիորեն նպաստեց սովետական գեղարվեստական ձևաստեղծման կազմավորմանը: Կոնստրուկտիվիստների մշակած էսքիզներով ստեղծվում էին գործարանային մասսայական արտադրանքի համար նախատեսված՝ հարմարավետ սպասքի, կահույքի, մշակվում յուրահատուկ զարդանկարված կտորեղեն, նորովի ձևավորվում ցուցահանդեսները: Կ. զգալիորեն նպաստել է գրաֆիկայի՝ պլակատի (Ստենբերգ եղբայրներ, Գ. Կլուցիս, Ա. Ռոդչենկո), գրքարվեստի (Ա. Գան, Լ. Լիսիցկի) զարգացմանը: Թատերարվեստում ավանդական դեկորացիաների փոխարեն ըստ բէյմական գործողության խնդիրների ստեղծվում էին «հաստոցներ» (Լ. Պոպովայի, Ա. Վեսնինի և ուրիշների աշխատանքները Վ. Մեյերխոլդի, Ա. Թաիրովի բեմադրությունների համար): Արտասահմանի պլաստիկ արվեստների վերաբերյալ Կ. տերմինի կիրառումը պայմանական է. ճարտ. մեջ ֆունկցիոնալիզմը այն ենթաուղղություններից է, որը ձգտում է ընդգծել ժամանակակից կառուցվածքների էքսպրեսիան (արտահայտչությունը), գեղանկարչութրսն և քանդակագործության մեջ՝ ավանգարդիստական ուղղություններից մեկն է, որը օգտագործել է վաղ սովետական Կ-ի մի քանի ձևաորոնումները (քանդակագործներ Ն. Գաբո, Ա. Պեզներ): Կ. իր արտացոլումը գտավ Սովետական Հայաստանի 1920-ական թթ. շատ ճարտների ստեղծագործության մեջ Տ. Երկանյանի, Կ. տալաբյանի, Մ. Մաղմանյանի, Գ. Քոչարի ստեղծագործության վաղ շրջանը կազմավորվել է Կ-ի ճարտ. դպրոցի անմիջական ազդեցության ներքո: Լինելով ՎԽՈՒՏԵՄԱՍ-ի (բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ) սաներից՝ նրանք սովորել են սովետական ճարտ. նշանավոր վարպետների մոտ (Ն. Լադովսկի, Ա. Վեսնին և ուրիշներ), և նրանց ստեղծագործական լեզուն ըստ էության չէր տարբերվում կոնստրուկտիվիստների գործերից: Սակայն 1920-ական թթ. վերջին Կ. Հսղարյանը, Մ. Մագմանյանը. Գ. Քոչարը լինելով ՎՕՊՐԱ-ի, ինչպես նաև Հայաստանում՝ ՕՊՐԱ-ի (1929) հիմնադիրները և անդամները, կանգնեցին Կ-ի քննադատության դիրքերում, համարելով այն «վերացական գյուտարարություն», Արևմուտքի տեխնիկայի կույր ընդօրինակում, տեղական առանձնահատկությունների անտեսում: Գրականության մեջ կոնստրուկտիվիստական միտումները, որ համապատասխանում էին «ձևի հեղափոխության» «ձախ» պահանջներին, խթանվում էին ԼԵՖ-ի լոզունգներով: Կ., որպես ինքնուրույն, առավելապես բանաստեղծական հոսանք, 1923-ին հռչակել են Կ. Զելինսկին, Ի. Աելվինսկին և Ա. Չիչերինը: 1924-ին ձևավորվել է կոնստրուկտիվիստների գրական կենտրոնը (ԿԳԿ), որին, Ի. Սելվինսկուց և Կ. Զելինսկուց (խմբակի տեսաբանը) բացի, մասնակցում էին Վ. Լուգովսկոյը, Վ. Ինբերը, Բ. Ագապովը և ուրիշներ: Կոնստրուկտիվիստները պոեզիայի մեջ արմատավորում էին արձակի ձևերը («արձակի ինֆլյացիա»), բառապաշարի առանձնահատուկ շերտեր (մասնագիտական լեզու, ժարգոններ), հրաժարվում քնարական հույզերից, գերադասում հստակ կառուցված ֆաբուլային պոեզիան, էպիկական ժանրերը: Սակայն «դարի ոճ», ինչ որ նրանք մտադրվել էին, չստեղծեցին: ԿԳԿ խմբակը ցրվեց 1930-ին:

Գրկ. Ган А., Конструктивизм, Тверь, 1922 «Современная архитектура», 1926—30.