Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՎԵՅԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՎԵՅԵՐ (անգլ. conveyer, convey—փոխդարել), փոխակրիչ, սորուն կամ հատային բեռի փոխադրման անընդհատ գործողության մեքենա: Դասակարգման հիմնական հատկանիշը քարշիչ և բեռնակիր օրգանների տեսակն է: Տարբերում են կ-ներ փակ առաձգական քարշիչ օրգանով (շղթա, ժապավեն, ճոպան) և առանց քարշիչ օրգանի (պտուտակային, իներցիոն, թրթռային, հոլովակային): Կ-ները լինում են ժապավենային (ռետինե կամ պողպատե բեռնակիր ժապավենով, նկ. 1.), թիթեղնավոր (հոդակապերով միակցված առանձին թիթեղներից բաղկացած պողպատե պաստառով), քերակավոր (շղթային ամրացված կերակներով), կախո վի բեռնակիր (շղթային խուլ ամրացված սայլակներով) և հրող (շղթայից առանձնացող սայլակներով), սայլակավոր (քարշիչ շղթայով միացված, ռելսերով շարժվող սայլակներով), շերեփավոր և ճոճանավոր (շղթայից կախված շերեփներովկամ ճոճաններով), պտ ուտակային (խողովակում պտտվող և բևեռ տեղաշարժող պտուտակով), ճոճվող իներցիոն (հետադարձ-համընթաց շարժմանմիջոցով բեռների տեղափոխման համար), թրթռային (միախողովակ կամ երկ-խողովակ), հոլովակային՝ գրավիտացիոն (հոլովակները շարժվում ենբեռի ծանրության ուժի ազդեցությամբ ևն: Հայտնի են Կ-ների մի քանի մասնագիտացված տեսակներ (էղևատորներ, շարժասանդուղքներ ևն): Կ-ները կարևոր դեր են խաղում հոսքային արտադրության մեջ, դրանց միջոցով է իրականացվում արտադրության կոմպլեքս մեքենայացումն ու ավտոմատացումը: