ՀՍՀ/ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ժամանակակից բուրժուական տեսություն, ըստ որի կապիտալիստական և սոցիալիստական համակարգերի տնտեսական, քաղաքական և գաղափարական տարբերություններն աստիճանաբար հարթվում են, որը, վերջին հաշվով, կհանգեցնի դը րանց միաձուլմանը: Կոնվերգենցիա տերմինը փոխառնվել է կենսաբանությունից: Կ. տ. առաջացել է XX դ. 50—60-ական թթ., երբ գիտատեխնիկական հեղափոխության, արտագրության աճող համակենտրոնացման հետևանքով բարձրացավ բուրժ. պետության տնտ. դերը և կապիտալիստական երկրներում մտցվեցին էկոնոմիկայի պլանավորման որոշ տարրեր: Մյուս կողմից, սոցիալիստական երկրներում ապրանքա-դրամական հարաբերությունների զարգացումը, տնտ. լծակների լայն օգտագործումը, նյութական խթանումը համարվեց «նահանջ» կենտրոնացված պլանավորումից և մոտեցում կապիտալիստական շուկայական կարգավորմանը: Երկու համակարգերի մոտեցման ու «սինթեզի» վճռական գործոններից մեկը Կ. տ-յան կողմնակիցները համարում են տեխ. Առաջընթացը և խոշոր արդյունաբերության, հատկապես նրա ժամանակակից ճյուղերի արագ զարգացումը: Սակայն տեխնիկայի զարգացման, արտադրության կազմակերպման ու ճյուղային կառուցվածքի մեջ ընդհանուր գծերը չեն կարող վերացնել կապիտալիզմի ու սոցիալիզմի արմատական տարբերությունները: Կ. տ-յան առավել նշանավոր ներկայացուցիչներն են Ջ. Գելբրայտը, Պ. Սորոկինը (ԱՄՆ), Ցա. Թինբերգենը (Հոլանդիա), Ռ. Արոնը (Ֆրանսիա), Ջ. Սթրեյ-չին (Անգլիա): Կոնվերգենցիայի տեսաբանները համակարծիք չեն: Ոմանք պոնդում են, որ կապիտալիզմն ու սոցիալիզմը ներկայումս էլ նմանվում են, մյուսները՝ ապագայում դրանք կմիաձուլվեն և կստեղծվի «խառը հասարակություն», կամ կապիտալիզմը իբր մնում է նույն համընդհանուր բարեկեցության հասարակարգը, իսկ սոցիալիզմն իբր դադարում է սոցիալիզմ լինելուց, մոտենում է կապիտալիզմին և, ի վերջո, լուծվում արևմտյան ապրելակերպի մեջ: Պ. Մորոկինը գտնում է, որ «կապիտալիզմի ու կոմունիզմի դրական արժեքների» գումարման միջոցով կառաջանա ինտեգրալ տիպի հասարակություն, Ռ. Արոնը՝ որ կոնվերգենցիան տեղի կունենա ՍՍՀՄ էկոնոմիկայի մեջ փոփոխությունների միջոցով: Ցա. Թինբերգենի կարծիքով ապագայի օպտիմալ հասարակարգը կապիտալիզմից կյուրացնի երեք սկզբունք. 1. մասնավոր սեփականությունը, 2. տնտեսական խթանման կարգը և շահույթ ստանալու ձեռնարկատերերի ձգտումը, 3. շուկայական համակարգը: Այդ հասարակարգը սոցիալիզմից կյուրացնի նույնպես 3 սկզբունք. 1. հավասարությունը, 2. արտադրության նկատմամբ բանվորական վերահսկողությունը, 3. տնտ. պլանավորումը, չպահպանելով սակայն չորրորդը՝ հանրային սեփականությունը: Այլ կերպ՝ օպտիմալ համակարգը հենց նույն, ժամանակակից կապիտալիզմն է: Կ. տ-յան այլ տարբերակ է առաջադրում Ջ. Գելբրայտը. ցանկացած հասարակարգում ժամանակակից տեխնիկայի ու արտադրության կազմակերպման բարդ պայմաններում շուկայական հարաբերությունները պետք է փոխարինվեն պլանային հարաբերություններով: Կապիտալիստական ծրագրավորման և սոցիալիստական կենտրոնացված պլանավորման միջև Գելբրայտը տեսնում է միայն քանակական տարբերություններ: Սակայն հայտնի է, որ կապիտալիստական կորսլորատիվ պլանավորումը և պետ. միջամտությունն ի վիճակի չեն հաղթահարելու կապիտալիստական արտադրության ցիկլային տատանումները, ինֆլյացիան, գործազրկությունը: Բուրժ. պետությունը չի կարող տնտ. զարգացման մեջ կատարելայն դերը, ինչ սոցիալիստականը, քանի որ արտադրության միջոցների մեծ մասը մասնավոր սեփականություն է: Լավագույն դեպքում կարելի է ծրագրավորել, հեռանկարային կանխագծումներ կատարել: Արմատապես սխալ է նաև «շուկայական սոցիալիզմի» կոնցեպցիան: Ապրանքադրամական հարաբերությունները սոցիալիզմի պայմաններում ենթարկվում են պետության պլանային կարգավորմանը, իսկ տնտ. ռեֆորմները կատարելագործում են տնտեսության կառավարման, պլանավորման ու նյութական խթանման համակարգերը: Կ. տ-յան որոշ ներկայացուցիչներ իրենց հայացքները կապում են երկու համակարգերի խաղաղ գոյակցության հետ: Նրանց կարծիքով այդ համակարգերի կոնվերգենցիան միայն կարող է մարդկությանը փրկել ջերմամիջուկային պատերազմից: 70-ական թթ. միջազգային լարվածության մեղմացումը, երկու համակարգերի տնտ. ու մշակութային կապերի ընդլայնումը կոնվերգենցիայի տեսաբանները ձգտում են բնութագրել որպես իրենց տեսակետների հաստատման գործոններ: Կապիտալիստական երկրներում, հատկապես մտավորականության շրջանում, Կ. տ. ստեղծում է կապիտալիզմը սոցիալիզմի աստիճանաբար վերաճելու պատրանք, ապակողմնորոշում աշխատավորությանը արմատական սոցիալական վերափոխումներ կատարելուանհրաժեշտությունից: Այն հակակոմունիստական ռեակցիոն ուժերի ձեռքումգործիք է սոցիալիստական երկրների հետ «կամուրջ» գցելու, «սոցիալական խաղաղություն» քարոզելու, սոցիալիզմի գաղափարների դեմ «հոգեբանական պատերազմ» մղելու համար: Կ. տ. Արևմուտքի բուրժ. առավել ճկուն գաղափարախոսությունն է: Դրա գիտական հիմնավորված մերժումը մարքս-լենինյան տեսության գլխավոր խնդիրներից է:
Բ. Միրզոյան
