ՀՍՀ/ԿՈՆՎԵՐՍԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՆՎԵՐՍԻԱ Փոխառության (լատ. conversio— փուիոխում, փոխարկում), պետական փոխառության սկզբնական պայմանների փոփոխում՝ տոկոսի իջեցում, մարման ժամկետների ու եղանակների վերանայում: Կապիտալիստական երկրներում իրականացվում է պետ. պարտքի կրճատման նպատակով՝ փոխատվական կապիտափ ավելցուկի պայմաններում և ընդլայնում է իշխող դասակարգի ֆինանսական արտոնությունները: Կ-ի հետևանքով բաժնետոմսերի կուրսը բարձրանում է: ՍՍՀՄ-ում 1930-ին, 1936-ին, 1938-ին և 1947—48-ին իրականացված Կ-ների նպատակն էր սովետական ռուբլու գնողունակության բարձրացումը, սոցիալիստական էկոնոմիկայի զարգացումը:
