ՀՍՀ/ԿՈՆՏԵՔՍՏ
ԿՈՆՏԵՔՍՏ (լատ. contextus— կցում, միացում, կապ), տեքստի կամ խոսքի՝ իմաստով համեմատաբար ավարտուն հատված, որի սահմաններում առավել ճշգրիտ ու կոնկրետ ի հայտ է գալիս նրա մեջ մտնող առանձին խոսքի (նախադասության) կամ նրանից որպես մեջբերում վերցված արտահայտության իմաստն ու նշանակությունը: Կ-ից դուրս («Կ-ից պոկված») մեջբերումը կարող է ձեռք բերել մեկ այլ, նույնիսկ հակառակ նշանակություն: Գեղարվեստական գրականության մեջ Կ. որոշում է ոչ միայն առանձին բառերի, արտահայտությունների, ասույթների, այլև գեղարվեստական զանազան միջոցների կոնկրետ բովանդակությունը, արտահայտչականությունն ու ոճական երանգը: Կ. որոշում է ոճական տվյալ շարքի բառերի ընտրությունը: Կ-ի խախտումը քանդում է տեքստի գեղարվեստական միասնությունը և բուն գեղարվեստական կերպարը (Կ-ից դարս, օրինակ, հնարավոր չէ ընկալել հեգնանքը), իսկ երբեմն օրական երկերում օգտագործվում է ոճական էֆեկտի համար, օրինակ, պարոդիաներում:
