Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՏՐԱԲԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՏՐԱԲԱՍ (իտալ. contrabasso), լարային աղեղնավոր երաժշտական գործիք: Ջութակի ընտանիքին պատկանող ամենամեծ չալիեր (երկարությունը՝ մոտ 2 մ) և ամենացածր հնչողություն ունեցող նվագարանն է: Ունի 4 լար, լարվածքը կվարտային է: Հնչում է նոտագրվածից մեկ օկտավա ներքե: Լինում են նաև 3 և 5 լարանի Կ-ներ: Կ. հիմնականում նվագախմբային և անսամբլային նվագարան է, օգտագործվում է նաև որպես մենակատարային (նշանավոր վիրտուոզներից են՝ Ջ. Բոտտեգինի, Իտալիա, XIX դ., Ս. Ա. Կուսեվիցկի, Ռուսաստան, XX դ., Ֆ. Գերտովիչ, ՍՍՀՄ): Կ. են կոչվում նաև նվագարանների ամենացածր ռեգիստր ունեցող տարատեսակները (Կ-տրոմբոն, Կ-տուբա, Կ-բալալայկա ևն):