Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՏՐԱԴԻԿՏՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՏՐԱԴԻԿՏՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ (լատ. contradictorius— հակադիր), հարաբերություն հակասող դատողությունների (ասույթների) միջև, որոնք միաժամանակ չեն կարող լինել ոչ ճշմարիտ, ոչ կեղծ: Երկու կոնտրադիկտոր դատողություններից (ասույթներից) ճշմարիտ է միայն ու միայն մեկը, իսկ մյուսը անպայման կեղծ է: