Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՏՐԱԼՏՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՏՐԱԼՏՈ (իտալ. contralto), կանացի ցածր երգչական ձայն: Առավել բնութագրական և արտահայտչական ռեգիստրը՝ կրծքային (մինչև 1-ին օկտավայի սիբեմոլ): Կ. օպերային դերերգերից են՝ Օլգա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Կոնչա-կովնա (Բորողինի «Իշխան Իգոր»): Կոմպոզիտորները հաճախ Կ. դերերգեր են գրել դեռահաս տղաների և պատանիների համար՝ վանյա (Գլինկայի «Իվան Սուսանին), Զիբել (Գունոյի «Ֆաուստ») ևն: