ՀՍՀ/ԿՈՆՏՐԱՊՈՍՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՆՏՐԱՊՈՍՏ, հակադիրք (իտալ. contrapposto—հակադրություն), կերպարվեստում՝ մարմնի պատկերման եղանակ, երբ նրա մի մասի դիրքը հակադրվում է մեկ ուրիշ մասի (օրինակ, իրանի վերին մասը պատկերված է շրջադարձ դիրքով, ստորինը՝ ճակատային): Կ. դինամիկ է դարձնում մարմնի ռիթմը, հնարավորություն տալիս հաղորդելու նրա շարժումն ու լարվածությունը, չխախտելով ձևերի ընդհանուր հավասարակշռությունը՝ ուժեղացնում է պատկերի եռաչափությունը:
