Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՑԵՌՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՑԵՌՆ (անգլ. concern), զարգացած կապիտալիստական երկրներում մոնոպոլիստական միավորումների ձև: (Բնորոշվում է սեփականության և վերահսկո ղության միասնականությամբ: Կ-ի ձեռնարկություններն ինքնուրույն չեն, են թարկվում են գլխավորող ֆինանսականմագնատներին: Ձևավորվել են XX դ. 1 քառորդում: Նախապես միավորել ենարդյունաբերության նույն ճյուղի, 40 ական թթ. վերջերից՝ էկոնոմիկայի տարբեր ոլորտների (արդյունաբերություն, տրանսպորտ, բանկ, ապահովագրական ընկերություն), հազվադեպ՝ տեխնոլոգիական ընդհանուր պրոցեսով փոխկապված ֆիրմաներ: Ետպատերազմյան շրջանում զարգացել են միջազգային Կ-ները («Ջեներալ մոտորս», «Ֆորդ», «Ստանդարտ օյլ»): Կ. գլխավորում է վարչությունը, ընթացիկ օպերատիվ-տնտեսական ղեկավարությունը վերապահված է մենեջերներին: