Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՑԵՍԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՑԵՍԻԱ (լատ. concessio—թույլտվություն, զիջում), պետությանը կամ մունիցիպալիտետներին պատկանող բնական հարստությունները, ձեռնարկությունները, տնտեսական այլ օբյեկտներ որոշակի պայմաններով շահագործման հանձնելուպայմանագիր: Կապիտալիստական երկրներում կոնցեսիոներները հիմնականում խոշոր մոնոպոլիաներն են, որոնք Կ. օգտագործում են մենաշնորհային բարձր շահույթ ստանալու համար: Իմպերիալիզմի փուլում լայնորեն տարածված միջազգային Կ-ները զարգացող երկրներին տնտ. շահագործման և քաղ. կախվածության մեջ պահելու միջոց են: ՍՍՀՄ-ում կոնցեսիոն քաղաքականություն է իրականացվել կապիտալիզմից սոցիալիզմի անցման շրջանում: 1920-ի նոյեմբ. 23-իդեկրետով Կ. կնքել թույլատրվել է ժողովրդական տնտեսության որոշ ճյուղեր(հիմնականում՝ ՌՍՖՍՀ տերիտորիայում) զարգացնելու նպատակով օտարեր-կըրյա կապիտալ ներգրավելու համար: Կապիտալիստ-կոնցեսիոներները դառնումէին պետ. ձեռնարկության վարձակալ, այլ ոչ սեփականատեր: Կ-ի վրա տարածվում էր սովետական օրենսդրությունը: Կոնցեսիոն ձեռնարկություններն Ու բաժնետիրական խառը (փայատիրական) ընկերությունները գործում էին պետության որոշած պայմաններով և անմիջական հսկողությամբ: Տնտ. շինարարության մեջ դրանք օժանդակ դեր են կատարել և 1937-ին վերացվել: