Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՑԵՐՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՑԵՐՏ (գերմ. Konzert, իտալ. concerto— համերգ, հարմոնիա, համաձայնություն, լատ. concerto— մրցել), երաժշտական ստեղծագործություն, որտեղ երաժշտական գործիքների կամ ձայների փոքր մասը հակադրված է մեծ մասին կամ անսամբլին՝ առանձնանալով երաժշտական նյութի թեմատիկ պարզորոշության, հնչման գունեղության, տեխնիկական հնարավորությունների լայն օգտագործման շնորհիվ: Առավել տարածված է մեկ մենակատարային նվագարանի Կ. նվագախմբի հետ: Հատուկ տարատեսակներից են՝ կոնչերտո գրոսսոն, կոնցերտային սիմֆոնիան (տես Սիմֆոնիա), Կ. մեկ նվագարանի համար (առանց նվագախմբի), Կ. ձայնի համար նվագախմբի հետ, Կ. ա կապելյա երգչախմբի համար: Կ-ի հիմնական գծերն են՝ փայլուն, վիրտուոզային բնույթի մենանվագը կամ մեներգը, մենակատարի մրցումը նվագախմբի հետ: Պոլիֆոնիկ կերտվածքի վոկալ-գործիքային Կ. ծագել է իտալիայում XVI—XVII դդ. սահմանագծում: Գործիքային Կ-ի առաջին նմուշները երևան են եկել XVII դ. Իտալիայում: XVIII դ. նրա ձևավորման համար մեծ դեր են կատարել Ա. Վիվալդին և Յո. Ս. Բախը: Գործիքային Կ-ի դասական տիպը ստեղծել են Յո. Հայդնը, Վ. Ա. Մոցարտը և Լ. Բեթհովենը: Այն եռամաս ցիկլ է, որտեղ, ի տարբերություն սովորական սոնատա-սիմֆոեիկ ցիկլի, բացակայում է սկերցոե (կամ՝ մենուետը): XIX—XX դդ. ստեղծվել են նաև երկու, չորս, հինգ, ապա և՝ մեկ մասանի Կ-ներ (տես նաև Կոնցերաինո): Դաշնամուրի Կ-ի վառ նմուշներ են ստեղծել նաև Ֆ. Լիստը, Ռ. Շումանը, Ֆ. Շոպենը, Յո. Բրամսը, է. Գրիգը, Պ. Ի. Չայկովսկին, Ս. Վ. Ռախմանինովը, Ս. Ա. Պրոկոֆևը, ջութակի՝ Ն. Պազանինին, Ֆ. Մենդելսոնը, Յո. Բրամսը, Ա. Խաչատրյանը, թավջութակի՝ Ա. Դվորժակը: Սովետահայ կոմպոզիտորներից Կ. են գրել Ա. Բաբաջանյանը (թավջութակի, ջութակի, դաշնամուրի), Ա. Հարությունյանը (դաշնամուրի, ձայնի, շեփորի, Վալդհոռնի, հոբոյի), Ղ. Սարյանը (ջութակի), է. Հովհաննիսյանը (սաքսոֆոնի) և ուրիշներ:

Գրկ. Օ рлов Г. А., Советский фортепианный концерт, Л.. 1954 Хохлов Ю., Советский скрипичный концерт, М., 1956 Раабон Л., Советский инструментальный концерт, Л., 1967.