ՀՍՀ/ԿՈՆՑԵՐՏԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՆՑԵՐՏԻՆ (իտալ. concertina), օդհունչ երաժշտական գործիք, քրոմատիկ հնչյունաշարով (սակայն առանց պատրաստի ակորդների) հարմոն: Ստեղծվել է XIX դ. I քառորդում (պատենտը՝ Չ. Ուիտստոնի, Լոնդոն, 1829): Գոյություն ունի 6 տարատեսակ (պիկոլոյից մինչև կոնտրաբաս): Ամենատարածվածը Կ-պրիման է (չափը՝ 150—180 մմ): Կ-ի իրանը վեց նիստ է կամ ութնիստ, ձայնածավալը՝ 2—4 օկտավա: Օգտագործվում է որպես մենակատարային և նվագախմբային նվագարան: Առավել տարածված է Անգլիայում:
