Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՑԵՐՏԻՆՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՑԵՐՏԻՆՈ (իտալ. concertino, բառացի՝ փոքր կոնցերտ), 1. մենակատարի և նվագախմբի համար գրված ստեղծագործություն: Կոնցերտից տարբերվում է փոքր մասշտաբներով (մեկ մասանի է կամ ունի կարճատև մասեր՝ նվագախմբի փոքր կազմով, օրինակ՝ լարային): Մեկ մասանի Կ. հաճախ կոչվում է կոնցերտ-շտյուկ: 2. Մենանվագ երաժշտական գործիքների խումբը կոնչերտո գրոսսոյում և կոնցերտային սիմֆոնիայում: