ՀՍՀ/ԿՈՆՔ
ԿՈՆՔ, կոնքագոտի, կմախքի մաս, որն իրանը միացնում է ետին վերջավորություններին (կաթնասունների) կամ ստորին վերջույթներին (մարդու) և ծառայում որպես հենարան ողնաշարի և մարմնի ամբողջ վերին մասի համար, ինչպես նաև սահմանում է մի խոռոչ, ուր զետեղված է ընդերքր: Կոնքազդրային հոդով հոդավորվում է ազղրոսկրերի հետ: Կազմված է կենտ ոսկրերից (սրբոսկր, պոչուկ) և զույգ կոնքոսկրերից (անանուն ոսկրեր): Առջևից կոնքոսկրերն իրար միանալով կազմում են ցայլային համաճոնը, ետևից՝ սրբոսկրի հետ միանում սրբոսկրազստային հոդով: Յուրաքանչյուր անանուն ոսկր բաղկացած է 3 ոսկրերից՝ զստոսկր, նստոսկր, ցայլոսկր: Վերջիններիս միացման հատվածի արտաքին երեսին գտնվում է քացախափոսը, որի միջոցով հոդավորվում է ազդրոսկրի գլխիկի հետ: Կ-ի կառուցվածքն օժտված է սեռային առանձնահատկություններով, կանանց Կ. ավելի լայն է և պակաս խոր, քան տղամարդկանցը: Տարբերում են մեծ և փոքր Կ-եր: Մևծ Կ. առջևից սահմանագծվում է որովայնի առաջային պատի փալիուկ հյուսվածքներով, ետևից՝ ողնաշարով, կողքերից՝ զստոսկրերի թևերով, փոքր Կ. առջևից՝ ցայլոսկրերով, ետևից՝ սրբոս-կըրով և պոչուկով, կողքերից՝ նստոսկրերով և փափուկ հյուսվածքներով: Մեծ Կ-ում տեղակայված են որովայնի խոռոչի ստորին բաժնի օրգանները, փոքրում՝ ուղիղ աղիքը, միզապարկը, տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձը և սերմնաբշտերը, կանանց մոտ՝ արգանդն իր հավելումներով և հեշտոցը: Կ-ի ոսկրերին կպչում են. ետևից՝ մեջքի, ողնաշարի, առջևից՝ որովայնի մկանները: Կ-ից սկսվում են նաև ստորին վերջույթի մկանները: Կ-ի պատերի արյունամատակարարումն իրականանում է զստային ներքին զարկերակներով, նյարդավորումը՝ սրբոսկրային հյուսակով:
Լ. Մանուկյան
